Nov 14, 2019 12:47 Asia/Tehran
  • ՌԴ-ն Սիրիայում նոր ռազմաբազա է կառուցելու

Վկայակոչելով ՌԴ-ի ՊՆ-ին ՏԱՍՍ գործակալությունը հաղորդել է, որ Ղամիշլի քաղաքում մեկնարկել են ՌԴ-ի նոր ռազմաբազային կառուցման աշխատանքները:

ՏԱՍՍ-ի հաղորդմամբ այս նոր ռազմաբազան կպաշտպանվի երկիր-երկինք ՀՕՊ համակարգերի միջոցով:

ՌԴ-ի ՊՆ-ն նույնպես հատնել է այս բազայում երեք ուղղաթիռների տեղակայման մասին: 

Ռուս պաշտոնյաներին խոսքերով այս բազան ուղղաթիռների համար հնարավորություն կստեղծի ընդլայներլ տարածաշրջանում պարեկությունը:

Ավելի վաղ ԱՄՆ-ն հայտնել էր Ղամիշլի քաղաքից իր զինված ուժերի դուրսբերման մասին: ՌԴ-ի պաշտոնյաները նույնպես հայտնել էին Սիրիայի հյուսիսում այս երկրի ուղղաթիռների պարեկության մաիսն: 

Հոկտեմբերի 22-ին ՌԴ-ի ու Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Ռեջեբ Թայիբ Էրդողանը համաձայնության էին եկել Սիրիայի հյուսիս-արևելյան շրջանում համատեղ քայլերի իրականացման շուրջ, ինչի համաձայն սկսել էին Սիրիայի շրջաններում անվտանգության նկատառումներով իրականացվող պարեկությունը:

Մեկնաբանություններ