Nov 15, 2019 07:46 Asia/Tehran
  • Թուրքիան Սիրիայի հյուսիսում ռազմակայան է կառուցում

Թուրքիայի բանակը սկսել է ռազմակայան կառուցել Սիրիայի հյուսիսում:

Սիրիայի պաշտոնական լրատվական գործակալության հաղորդման համաձայն, հինգշաբթի օրը, Սարի Կանի հարավային արվարձանում գտնվող Ալ-Հավաս գյուղում, թուրքական բանակը սկսել է ռազմակայանի կառուցման աշխատանքները:

Հաղորդման համաձայն, Սիրիայի հյուսիսում իրականացված գործողության արդյունքում, թուրքական զորուժը գրավել է այս տարածքը:

Սիրիայի հյուսիսում թուրքական բանակի ռազմական ագրեսիան դատապարտվել է այդ երկրի ժողովրդի և կառավարության, ինչպես նաև միջազգային հանրության կողմից: Սակայն Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը վերջերս հայտարարել է, որ չի բացառում Սիրիայի հյուսիսում ռազմական գործողությունները  շարունակվելը:

 

 

Պիտակ

Մեկնաբանություններ