Հեզբոլլահը զգուշացրել է Լիբանանի ներքին գործերին ԱՄՆ-ի միջամտության կապակցությամբ
Լիբանանի Հեզբոլլահի գործադիր խորհրդի փոխնախագահը հայտարարել է,որ Հեզբոլլահը կտրուկ մերժում է Լիբանանի ներքին գործերին ԱՄՆ-ի միջամտությունը և թույլ չի տալու,որ Վաշինգտոնը շահարկելով ժողովրդի պահանջները, դրանք ծառայեցնի հավասարությունների փոփոխմանը:
Շեյխ Ալի Դամոշն ընդգծել է.«ԱՄՆ-ն և նրա դրածոները փորձում են հասարակության մեջ խառնակություն հրահրելով, ճանապարհները փակելով, երկիրը կաթվածահար անելով ու ժողովրդի նկատմամբ ճնշում գործադրելով իրագործել ապագա կառավարության հետ կապված իրենց քաղաքական նպատակները»:
Շեյխ Դամոշը հստակեցրել է.«ԱՄՆ-ի քաղաքականությունները , Լիբանանի բանկերի դեմ նրա սահմանած պատժամիջոցները,իր ռեսուրսների օգտագործումը և իր արտադրանքները Սիրիա արտահանումը և Սիրիայի վերականգնման գործընթացում Լիբանանի ներգրավվածությունը կանխելու նպատակով այս երկրի դեմ ճնշումների կիրառումը Լիբանանը հասցրել են ֆինանսական ճգնաժամի այս փուլին»: