Ռուսաստանը քննադատել է Իսրայելին
ՌԴ ԱԳ նախարարությունը Սիոնիստական ռեժիմի կողմից Սիրիայի դեմ իրականացված օդային ագրեսիան «սխալ քայլ» է բնութագրել:
Ինչպես հաղորդում է Ինտերֆաքս լրատվական գործակալությունը, ՌԴ արտաքին գործերի փոխնախարար Միխայիլ Բոգդանովը չորեքշաբթի օրն ասել է.«Սիրիայի դեմ Սիոնիստական ռեժիմի օդային հարձակումը սխալ քայլ է եղել»:
Բոգդանովը նաև տեղեկացրել է, որ Մոսկվան այդ հարցով խոսել է իր դաշնակիցների հետ:
Այսօր առավոտյան Սիրիայի բանակի հակաօդային պաշտպանությանը հաջողվել է խոցել Դամասկոսի հարավային արվարձանի երկնքում գտնվող թշնամու մի քանի թիրախներ:
Սիրիական մի աղբյուր ընդգծել է, որ Սիոնիստական ռեժիմի կործանիչները թիրախավորել են Դամասկոսի մերձակա տարածքը:
Այդ հարձակումն իրականացվել է Գոլանի բռնագրավյալ բարձունքներից ու Լիբանանի Մերջ Այուն տարածքից:
Սիոնիստական ռեժիմը մշտապես աջակցելով ահաբեկիչներին, թիրախավորում է Սիրիայի բանակի դիրքերն ու ենթակառուցվածքները: