Դեկտեմբեր 08, 2019 17:54 Asia/Tehran
  • Սիոնիստական ռեժիմը Պաղեստինի երկնքում օդային վարժանքներ է իրականացնում

Սիոնիստական ռեժիմի բանակի խոսնակը հայտարարել է Պաղեստինի օկուպացված տարածքներում օդուժի ռազմական վարժանքների անցկացման մասին:

Ավիխայ Ադրին կիրակի օրը հայտարարել է, որ Իսրայելի օդուժի երկօրյա զորավարժությանը, որն իրականացվում է ռեժիմի ամենամյա զորավարժությունների շրջանակում, մասնակցում են ուղղաթիռներ և ԱԹՍ-ներ:

Պաղեստինի օկուպացված տարածքներում Սիոնիստական ռեժիմի օդուժի զորավարությունները տեղի են ունենում այն պայմաններում, երբ այսօր առավոտյան, ռեժիմի ուղղաթիռները տմբակոծել են Գազայի հատվածաը:

Պաղեստինի իսլամական դիմադրության շարժման (ՀԱՄԱՍ) ալ-Ղասամ գումարտակների խոսնակ Աբու Աբիդեն, սիոնիստներին ուղղված նաազգուշացման մեջ նշել է. «Ավանաբնակ սիոնիստների ներժուխումն Ալ Աղսա մզկիթ, Պաղեստինում տիրող իրավիճակը պայթյունավտանգ է դարձնելու:

Այսօր առավոտյան նաև հաղորդվել է, որ սիոնիստ գրոհայինները, դպրոց գնալու ճանապարհին,  ձերբակալել են մի պաղեստինցի  երեխայի՝ դանակ պահելու մեղադրանքով»:

Պիտակ

Մեկնաբանություններ