Դեկտեմբեր 11, 2019 08:08 Asia/Tehran
  • Ամերիկյան զենքերն Աֆղանստնում տարբեր հիվանդությունների տարածման պատճառ են հանդիսանում

Աֆղանստանի բանակի թոշակառու գեներալը հայտարարել է, որ ամերիկյան զինուժի կողմից արգելված զենք կիրառելու հետևանքով, իր մոտ առաջացել են տարբեր հիվանդություններ:

Փաշտու ռադիոյին տված հարցազրույցում, Ատիղուլլա Ամարխալիլը նշել է, որ Աֆղանստանում ամերիկյան զինուժի կողմից իկիրառվող  ռումբերը քիչ են տարբերվում քիմիական զենքից,պարզապես դրանց ճառագայթումն ավելի թույլ է:

Գեներալը հավելել է, որ Աֆղանստանում ամերիկյան զորուժի ներկայության պատճառով, այդ երկրում տարածվել են հիվանդություններ, որոնք նախկինում գոյություն չեն ունեցել:

Նա հավելել է որ ամերիկացի զորայինների կողմից Աֆղանտանում կիրառվող զենքերի հետևանքով,  մեծացել է արատներով ծնվող երեխաների թիվը:

Մեկնաբանություններ