Հունվար 17, 2020 16:59 Asia/Tehran
  • Հորդանանցիները բողոքի ցույց են անցկացրել Իսրայելի ռեժիմի հետ գազի պայմանագրի դեմ

Հորդանանցիները բողոքի ցույց են անցկացրել Իսրայելի ռեժիմի հետ գազի պայմանագրի դեմ:

ԻԻՀ ռադիոհեռուստատեսության ուրբաթ օրվա հաղորդման համաձայն, ցուցարարները դատապարտել են պայմանագիրը, բացականչելով «Հե՛յ խորհրդարանականներ: Լսո՞ւմ եք, մենք դեմ ենք այդ համաձայնագրին»:

Հանրահավաքը տեղի է ունեցել «Գազային պայմանագիրը չեղյալ հայտարարելու ազգային նախաձեռնության» հրավերով:

2016թ Հորդանանի ազգային էներգետիկ ընկերությունն ամերկյան Նոբել Էներջի ընկերության հետ պայմանագիր կնքեց Միջերկրական ծովում գտնվող Լևիտան բնական գազի հանքավայրից գազ գնելու վերաբերյալ: Ըստ այդ պայմանագրի, 15 տարվա ընթացքում Հորդանանը Պաղեստինի տարածքից ներկրելու է 45 միլիարդ խմ գազ:

Պիտակ

Մեկնաբանություններ