Հունվար 26, 2020 09:14 Asia/Tehran
  • Սիոնիստական ռեժիմի կործանիչները հրթիռակոծել են Գազան

Պաղեստինյան աղբյուրները կիրակի առավոտյան հայտնել են, որ Սիոնիստական ​​ռեժիմի կործանիչները , «դարի գործարքի» շնորհանդեսի նախօրեին, հարձակվել են Գազայի հատվածի վրա:

Պաղեստինյան աղբյուրները հայտնում են, որ ռմբակոծվել է  Գազայի հատվածից հարավ գտնվող Խան Յունես շրջանը:

Զոհերի վերաբերյալ տեղեկություններ չեն հաղորդվել:

Հարձակումը տեղի է ունեցել Վաշինգտոնում Բենիամին Նեթանյահուի և Դոնալդ Թրամփի հանդիպման և «դարի գործարք» նախագծի շուրջ քննարկումների նախօրեին:

Գազայի հատվածի վրա իսրայելյան հարձակումների արդյունքում, մինչ այժմ, հազարավոր պաղեստինցիներ նահատակվել և վիրավորվել են:

2006 թվականից Գազայի հատվածը գտնվում է Իսրայելի ցամաքային, օդային և ծովային պաշարման տակ, և տեղի բնակիչները բախվում են բազմաթիվ խնդիրների:

Պիտակ

Մեկնաբանություններ