Փետրվար 13, 2020 11:39 Asia/Tehran
  • Զինամթերքի առաքման ընթացքում ամերիկացիները կրակել են Սիրիայի խաղաղ քաղաքացիներին վրա. կա մեկ զոհ

Ալ-Մայադին հեռուստատեսության հաղորդմամբ, ԱՄՆ-ի զորայինների ռազմական տեխնիկա տեղափոխող բեռնատարներն Իրաքի Ալ-Անբար նահանգում գտնվող Այն Ալ-Ասադ ավիաբազայից մտել են Սիրիա:

Սիրիայի Սանա գործակալության հաղորդմամբ, Ղամիշլի քաղաքի արևելյան Խարբե Ամու գյուղի բնակիչները քարեր ու փայտեր են նետել ԱՄՆ զորայինների ուղղությամբ: Ամերիկացի զորայինները կրակել են գյուղի բնակիչների ուղղությամբ, ինչի հետևանքով սպանվել է Սիրիայի մի խաղաղ քաղաքացի և վիրավորվել  մեկ ուրիշը: ԱՄՆ-ի կործանիչները երեք անգամ ռմբակոծել են Խարբե Ամո  գյուղը:

Ղամիշլին քրդաբնակ քաղաք է, որ գտնվում է Սիրիայի հյուսիս-արևելյան ծայրամասում Իրաքի ու Թուրքիայի հետ սահմանամերձ շրջանում: Ավելի վաղ, ԱՄՆ-ն, դիմելով անօրինական քայլի, 7 հազար զինծառայող էր գործուղել Սիրիա և վերջիններիս տեղակայել էր Հորդանանի, Իրաքի ու Թուրքիայի հետ Սիրիայի սահմանամերձ շրջաննրում գտնվող ԱՄՆ-ի 19 ռազմաբազաներում:

Պիտակ

Մեկնաբանություններ