Փետրվար 13, 2020 17:16 Asia/Tehran
  • Սիրիայի խորհրդարանը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը

Հինգծաբթի օրը Սիրիայի խորհրդարանը ընդունեց Հայոց ցեղասպանությունը ճանաչող և դատապարտող բանաձևը:

ԻԼՆԱ-ի հաղորդման համաձայն, Հայոց ցեղասպանությունը ճանաչող և դատապարտող բանաձևում ասված է, որ Դամասկոսը ճանաչում ու դատապարտում է 20-րդ դարում Օսմանյան կայսրության կողմից իրականացված հայերի ցեղասպանությունը։

Ելույթ ունենալով Սիրիայի խորհրդարանի նախագահ Համուդա Սաբաղն ասել է, որ Թուրքիայի կառավարության վերջին քաղաքականությունը նույնպես համահունչ է հայերի դեմ կատարված հանցագործություններին:

Հայերը  Օսմանյան կայսրության թուրք իշխանավորների կողմից առաջին աշխարհամարտի ընթացքում հայ բնակչության կոտորածը որակում են որպես ցեղասպանություն և տարբեր երկրներից  պահանջում  են Հայոց ցեղասպանության ճանաչումն ու դատապարտումը:  

Մինչ այժմ 23 երկիր և մի շարք միջազգային կազմակերպություններ պաշտոնապես ճանաչել են  Հայոց ցեղասպանությունը:

Թուրքիան ժխտում է 1915 թ.-ին հայերին աքսորի և հարկադիր տեղահանումների ենթարկելու և  ցեղասպանության վերաբերյալ մեղադրանքները: 1915թ իրականացված ցեղասպանւթյան արդյունքում,զ զոհվեց 1,5 միլիոն հայ:

 

Մեկնաբանություններ