Փետրվար 15, 2020 08:50 Asia/Tehran
  • Եմենցիները խոցել են սաուդական կոալիցիային պատկանող Տորնադո կործանիչ

Շաբաթ առավոտյան, Եմենի բանակի և ժողովրդական կոմիտեների ՀՕՊ պաշտպանությունն Ալջավաֆ նահանգում խոցել է սաուդյան ագրեսոր կոալիցիային պատկանող Տորնադո կործանիչ:

Ալ Ալամի հաղորդման համաձայն, Եմենի ԶՈՒ խոսնակ Յահյա ալ Սարիհը հայտարարել է, որ կործանիչը խոցվել է ցամաք-օդ տեսակի արդիական հրթռիներով:

Նա հավելել է, որ կործանիչը խոցվել է թշնամական գործողություն իրականացնելու պահին, հավելելով, որ Եմենի երկինքը զավթիչների համար բաց չէ և թշնամին պետք է ցանկացած քայլ անելու համար, հազար անգամ հաշվարկ անի:

Տորնադո կործանիչը Բրիտանիայի, Գերմանիայի  և Իտալիայի համատեղ արտադրության օդանավ է:

Մեկնաբանություններ