Փետրվար 25, 2020 18:44 Asia/Tehran
  • Սիոնիստների խորհրդանշական քայլը՝ «Խոջալուի աղետը» գաղտնաբառով

Ադրբեջանում փետրվարի 26-ը նշում են որպես Խոջալուի ցեղասպանության օր։ Սիոնիստները նախօրեին բռնագրավյալ տարածքներում միջոցառումներ են անցկացրել Խոջալուի զոհերի հիշատակին։

Միջոցառումները կազմակերպել է Azİz  սիոնիստական կազմակերպությունը, որն Ադրբեջան և Իսրայել անունների հապավումն է։ Պարզից էլ պարզ է, որ սիոնիստներն այս քայլով փորձում են առաջ տանել իրենց  ծավալապաշտական քաղաքականությունը և սիրաշահել Ադրբեջանի քաղաքացիներին։

Փետրվարի 22-ին Ադրբեջանի Ազարթաջ լրատվական գործակալությունը հղում անելով Azİz կազմակերպությանը տեղեկացրել է Իսրայելի նախագահի անտառ-պուրակում <Խոջալու 613> անվամբ այգի կառուցելու մասին։

Հատկանշական է, որ մինչ այդ այգու կառուցումը, ոչ-հրեաների համար այդ սիոնիստական թանգարանում երբեք  ոչ մի  ծառ չէ տնկվել։

Փորձագետների կարծիքով՝ իրականում սիոնիստներն այդ քայլով փորձում են հետագայում դիվիդենտնեչ կորզել Ադրբեջանից։

Վերլուծաբանները համոզված են, որ սիոնիստները մտադիր են Խոջալուի հարցը շահարկելով, այնպես անել, որ Ղարաբաղյան հակամարտությունն ու Խոջալուի հարցն ընդմիշտ մնան որպես վերքեր, որոնից միշտ արյուն է հոսելու։

Բաքուն պնդում է, որ  Խոջալուի դեպքերի ընթացքում, հայկական բանակը,  Ռուսաստանի օգնությամբ, սպանել է 613 խաղաղ քաղաքացիներ, այդ թվում 63 երեխաների:

 

 

Մեկնաբանություններ