Փետրվար 27, 2020 18:42 Asia/Tehran
  • Սիոնիստական ռեժիմն  անօդաչու թռչող սարքով հարձակվել է Սիրիայի հարավային հատվածի վրա

Սիոնիստական ռեժիմն անօդաչու թռչող սարքով հարձակվել է Սիրիայի հարավային Կունայտրա նահանգի վրա։ Զոհվել է մեկ խաղաղ քաղաքացի։

Ինչպես հաղորդում է Սիրիայի ՍԱՆԱ լրատվական գործակալությունը, իսրայելական մի անօդաչու թռչող սարք  կպել է Սիրիայի հարավային Կունայտրա նահանգի Հեզր ավանի հարավային հատվածում կայանված մի ավտոմեքենայի։ Ավտոմեքենայի մեջ գտնվող  ուղևորը զոհվել է։

Կունայտրա նահանգը գտնվում է բռնագրավված Գոլանի սահմանների մոտ։

Սիոնիստական ռեժիմը, պարբերաբար հրթիռների ու ԱԹՍ-երի թիրախ է դարձնում Սիրիայի հարավային հատվածը։ Այդ հարձակումների մեծ մասն իրականացվում է Սիրիայում այդ ռեժիմի կողմից հովանավորվող ահաբեկիչների հոգեկանը բարձրացնելու նպատակով։

Սիրիայի կառավարությունը բազմիցս հայտարարել է, որ Իսրայելի ռեժիմը և նրա արևմտյան ու տարածաշրջանային դաշնակիցներն աջակցում են Սիրիայի կառավարության դեմ պատերազմող ահաբեկչական-թաքֆիրական խմբավորումներին։

Պիտակ

Մեկնաբանություններ