Մարտ 06, 2020 09:07 Asia/Tehran
  • Սիրիա. Արևմուտքը պետք  է վերջ տա Իդլիբի վերաբերյալ կեղծավոր քաղաքականությանը

Սիրիայի արտգործնախարարությունն արևմտյան որոշ երկրների կոչ է արել դադարեցնել կեղծավորության քաղաքականությունը և հումանիտար դիրքորոշում որդեգրել Իդլիբի կապակցությամբ:

 Հինգշաբթի օրը, Սիրիայի արտգործնախարարությունը հայտարարել է, որ Գերմանիան և Ֆրանսիան, ելնելովս եփական շահերից, փորձում են Իդլիբում տեղի ունեցող իրադարձությունները:  Հայտարարության մեջ ասված է. «Ահաբեկիչների ու թուրքկաան բանակի հանցագործություններն արևմտյան երկրների կողմից անտեսելը վկայում է նրանց վարած կեղծ քաղաքականության մասին»:

Նախարարությունը հայտարարել է, որ այդ երկրի տարածքում ահաբեկչության դեմ պայքարը մղվում է միջազգային իրավունքի ու բանաձեևրի համաձայն: «Ահաբեկիչներին և Թուրքիայի բանակին թույլ չեն տալիս, որպեսզի Սիրիայի քաղաքացիները, կառավարության ձևավորած մարդասիրական միջանցքներով լքեն Իդլիբի տարածքը». ասված է հայտարարության մեջ:

Թուրքիայի բանակն աջակցելով ահաբեկչներին, վերջին շաբաթներին թիրախավորում է Իդլիբում Սիրիայի բանակի դիրքերն ու այդ երկրի ենթակառուցվածքները:

Պիտակ

Մեկնաբանություններ