Մարտ 26, 2020 17:40 Asia/Tehran
  • Ամերիկյան զորուժը դուրս է գալիս Իրաքի ավիաբազայից

Իրաքի աղբյուրները հաղորդել են, որ ամերիկացի ահաբեկիչ զորայիննները դուրս են գալիս Իրաքի Մոսուլ քաղաքի Ալ-Ղայարա ավիաբազայից:

Չորեքշաբթի օրը ԱՄՆ ուժերը սկսել են Ալ-Ղայարա ավիաբազայից սինտեխնիկայի  տեղափոխման լոգիստիկ աշխատանքները:

Իրաքյան աղբյուրները հավելել են, որ ԱՄՆ-ի և միջազգային կոալիցիայի ուժերը ապրիլի 4-ին դուրս են գալու Նինվե նահանգում տեղակայված Սադդամ Հոսեյնի պալատներից:

Երեքշաբթի օրը, ԱՄՆի բանակայինները տարհանվել են Ալ-Անբար նահանգում գտնվող  Ալ- Հաբբանիա ռազմաբազայից:

Որոշ աղբյուրներ հայտարարել են, որ ԱՄՆ-ի զորքերի դուրսբերումը կատարվել է Իրաքում իրենց հենակետերի վրա իրականացվող պարբերական հարձակումների վախից:

Իրաքի ժողովուրդը և իրաքցի շատ պաշտոնյաներ ցանկանում են, որ ամերիկյան ահաբեկչական զորքերը դուրս գան իրենց երկրից:

 

Պիտակ

Մեկնաբանություններ