Մարտ 31, 2020 16:47 Asia/Tehran
  • Կորոնավիրուսի կանխարգելման նպատակով, սիոնսիտները կիրառում են ձայնային ռումբեր

Սիոնիստական ռեժիմն օգտվում է ձայնային ռումբերից, ուղղաթիռներից և ԱԹՍ-երից, որպեսզի ցրի բռնագրավված Երուսաղեմի տարածքում սիոնիստների հավաքները, ովքեր անտեսել են առողջապահության նախարարության ցուցումները:

ԻՌՆԱ-ն երեքշաբթի օրը հաղորդել է, որ բռնագրավված Երուսաղեմում բախումներ են տեղի ունեցել ոստիկանների և կարանտինի պայմաններին չենթարկվող  քաղաքացիների միջև:

Իրսայելցի պաշտոնյաները կորոնավիրուսի արածման մեջ մեղադրում են Երուսաղեմի աղքատ տարածքներում  բնակվող ծայրահեղական սիոնիստներին:

Միևնույն ժամանակ, բռնագրավված Պաղեստինում բնակվող պաղեստինցիները հայտարարել են, որ Սիոնիստական ռեժիմի իշխանությունները շատ ուշ են սկսել այդ տարածքներում  կորանավիրուսի հայտնաբերմանն ու  կանխարգելմանն ուղղված միջոցառումները:

Իսրայելի առողջապահաության նախարարության վերջին տվյալների համաձայն, մինչ այս պահը, բռնագրավված Պաղեստինում հայտնաբերվել է կորոնավիրուսով վարակված առնվազն 4800 մարդ, որոնցից առնվազն 18-ը մահացել են:

Մեկնաբանություններ