Ապրիլ 02, 2020 13:33 Asia/Tehran
  • Սաուդյան Արաբիան թալանում է Եմենի հուշարձանները

Եմենի զբոսաշրջության նախարարը դատապարտել է սաուդյան կոալիցիայի կողմից այդ երկրի պատմական վայրերի ռմբակոծումն ասելով, որ այդ երկրի պատմական կոթողների նմուշներից շատերը գողացվել են Եմենի մի շարք քաղաքների գրավման ժամանակ:

Չորեքշաբթի օրը, Եմենի զբոսաշրջության նախարար Ահմեդ ալ-Ալին հայտարարել է, որ սաուդյան կոալիցիան  Սանաա քաղաքում և հյուսիսային արևելքում գտնվող Սոկատրի կղզու հին քաղաքի գրավման ժամանակ, թալանել է պատմական հուշարձանները:

Եմենի զբոսաշրջության նախարարը հայտարարել է, որ սաուդյան կոալիցիայի հարձակումների հետևանքով, այդ երկրի 345 տուրիստական գործակալությունների փակվել են, կրելով միք անի հարյուր միլիոն դոլարի վնաս:

Ահմեդ ալ-Ալին ասել է, որ Եմենի ավելի քան 470 տուրիստական ու պատմական վայրեր ավերվել են Սաուդյան Արաբական ներխուժման կոալիցիայի  հարձակումների արդյունքում:

Պիտակ

Մեկնաբանություններ