Ապրիլ 02, 2020 16:39 Asia/Tehran
  • Սիրիայի հյուսիսարևելյան շրջաններում թուրքական բանակի հարձակումների հետևանքով, զոհվել և վիրավորվել են մի խումբ քաղաքացիական անձինք

Թուրքական բանակը հարձակում է իրականացրել Սիրիայի հյուսիս-արևելքում գտնվող Ալ Հասաքա նահանգի երկու գյուղերի դեմ, որի հետևանքով զոհվել է առնվազն երկու խաղաղ բնակիչ:

Սիրիայի Ալ Հասաքա նահանգի  Թալ Թամար շրջանում գտնվող  գյուղերի դեմ իրականացված հարձակման հետևանքով երկու քաղաքացիական անձ զոհվել է, առնվազն չորսը՝ վիրավորվել:

Թուրքիան ու  այդ երկրին կապված աշխարհազորայինները, վերջին ամիսներին բազմաթիվ հարձակումներ են իրականացրել Ալ Հասաքա նահանգում: Բացի այդ, Թուրքիայի բանակը դադարեցրել է տարածքի ջրամատակարարումը: 

Իդլիբ նահանգը և շրջակա տարածքներն այս ժամանակահատվածում եղել են թուրքական բանակի հիմնական թիրախը:

Պիտակ

Մեկնաբանություններ