Ապրիլ 09, 2020 17:57 Asia/Tehran
  • Մուստաֆա Ալ-Քազեմիին  հանձնարարվել է ձևավորել Իրաքի կառավարությունը

Իրաքի նախագահն այդ երկրի կառավարության ձևավորումը վստահել է անվտանգության ծառայության ղեկավար Մուստաֆա Ալ-Քազեմիին։

Ինչպես հաղորդում է ԻՌՆԱ լրատվական գործակալությունը, նոր կառավարություն ձևավորելուց Ադնան Ալ-Զարֆիի հրաժարվելուց հետո, նախագահ Բարհամ Սալեհը հինգշաբթի օրը տարբեր ֆրակցիաների ներկայացուցիչների ներկայությամբ Ալ-Քազեմիին հանձնարարեց կառավարություն ձևավորել։

Մուստաֆա Ալ-Քազեմին մեկ ամիս ժամանակ ունի նոր կառավարությունը ներկայացնել Իրաքի խորհրդարան, վստահության քվե ստանալու համար։

Ադնան Ալ-Զարֆիի վարչապետության վերաբերյալ  շիա խմբերի ցուցաբերած անհամաձայնության հետևանքով ,  վերջինս  այսօր հրաժարվեց կառավարություն կազմել։

 

Պիտակ

Մեկնաբանություններ