Ապրիլ 09, 2020 18:41 Asia/Tehran
  • Երուսաղեմի Ուղղափառ եկեղեցու առաջնորդ. Օկուպացիոն ռեժիմը շահարկում է կորոնավիրուսի ճգնաժամի հետևանքով ստեղծված վիճակը

Օկուպացված Պաղեստինի Հռոմի ուղղափառ եկեղեցու առաջնորդն ասել է. «Իսրայելը օգտվում է աշխարհում կորոնավիրուսի ստեղծած իրավիճակից՝ Երուսաղեմում իր ավանաշինության քաղաքականությունն առաջ տանելու համար»:

Պաղեստինյան Սաֆա լրատվական գործակալության հաղորդման համաձայն, Աթաոլլահ Հանան ասել է, որ կորոնավիրուսի համաշխարհային ճգնաժամի պայմաններում, Սիոնիստական ռեժիմի  պաշտոնյաները փորձում են իրականացնե քաղաքավանների կառուցման նախագծերը և իրենց ռասիստական քաղաքականությունը:

Օկուպացված Ղոդսում Հռոմի ուղղափառ եկեղեցու առաջնորդը զգուշացրել է, որ պաղեստինցիները պետք է տեղյակ լինեն քաղաքավանների կառուցման և սիոնիստների մյուս քաղաքականություններից և, որոնք ուղղված են իսլամի և քրիստոնեության սրբությունների դեմ:

Արաբական պետությունների լիգան չորեքշաբթի օրը նաև նախազգուշացրեց, որ Սիոնիստական ռեժիմն օգտվում է կորոնավիրուի ճգնաժամից՝ ավելի շատ պաղեստինյան հողեր գրավելու և քաղաքավանների կառուցման ծրագիրն ընդլայնելու համար:

Պաղեստինի Արտաքին գործերի նախարարությունը միջազգային հանրությանը կոչ է արել ուշադրություն դարձնել Սիոնիստական ռեժիմի կողմից կորոնավիրուսի ճգնաժամի պայմաններում քաղաքավանների քաղաքականության իրականացմանը:

Պիտակ

Մեկնաբանություններ