Մայիս 22, 2020 18:45 Asia/Tehran
  • Աֆղանստանի կառավարությունը դեմ է, որ կառավարությունը 50 տոկոսով բաժանվի

Աֆղանստանի նախագահի փոխխոսնակը հայտարարել է, որ կառավարությունը դեմ է իշխանությունը Աշրաֆ Ղանիի և Աբդուլլահ Աբդուլլահի միջև բաժանելուն:

Ուրբաթ օրը, լրագրողներին տված հարցազրույցում, Դավախան Մինեփալն ասել է. «Աշրաֆ Ղանիի և Աբդուլլահ Աբդուլլահի միջև կայացած համաձայնությունը, իշխանությունը հավասար բաժանելու իմաստով չէ»:

Նա նշել է, որ Եթե Աբդուլլահ Աբդուլլահը ղեկավարի Աֆղանստանի հաշտեցման բարձրագույն ազգային խորհուրդը, նրա հովանավորությամբ, կառավարության կազմում կընտրվեն արժանի անձինք:

Այս հայտարարությունները կայացել են այն պայմաններում, երբ կիրակի օրը, Աշրաֆ Ղանին և Աբդուլլահ Աբդուլլահը քաղաքական համաձայնություն են կնքել երկրում տիրող ճգնաժամը, այդ թվում ընտրություններին առնչվող ճգնաժամը կարգավորելու համար:

Այդ համաձայնության մեջ խոսվել է նաև այն մասին, որ Աշրաֆ Ղանիի մրցակիցը՝ Աբդուլլահ Աբդուլլահը նույնպես պետք է մաս կազմի կառավարության մեջ, ներկայացնելով կառավարության կազմի 50 տոկոսը:

Պիտակ

Մեկնաբանություններ