Մայիս 23, 2020 08:40 Asia/Tehran
  • Սեյեդ Հասան Նասրոլլահ. Իսրայելի կործանումն անխուփաելի է

Լիբանանի Հեզբոլլահի գլխավոր քարտուղարը հայտարարել է, որ Իսրայելի կործանումն անխուփաելի է և իրական պայքարը պետք է մղել ԱՄՆ-ի դեմ:

Ալ Մայադին լրատվական գործակալության հաղորդման համաձայն, Հեզբոլլահի գլխավոր քարտուղար Սեյեդ Հասան Նասրոլլահը հայտարարել է, որ Իսրայելի ռեժիմն անօրինական, կոռումպացված, ագրեսոր ռեժիմ է և նման է քաղցկեղային ուռուցքի, որը պետք է հեռացվի: Նա հավելել է. «Պաղեստինը պաղեստինցիների սեփականությունն է և պետք է վերադարձվի նրանց»:

Նասրոլլահը հայտարարել է, որ Պաղեստինի ազատագրման միակ ճանապարհը մուսուլմանների դիմադրությունն է և ցանկացած այլ  միջոց, ժամանակի անօգուտ վատնում է:

Լիբանանի Հեզբոլլահի գլխավոր քարտուղարը նշել է, որ ազատագրական պայքարը երկար ու ժամանակատար պայքար է և Պաղեստինի ժողովուրդն առերևույթ պայքարում է Իսրայելի ռեժիմի դեմ, սակայն նրա իրական թշնամին ԱՄՆ-ն է: 

Սեյեդ Հասան Նասրալլահը դատապարտել է նաև արաբական երկրների և Սիոնիստական ​​ռեժիմի միջև հարաբերությունների կարգավորումը ՝ ասելով, որ դա դավաճանություն է:

Մեկնաբանություններ