Մայիս 25, 2020 08:26 Asia/Tehran
  • Սիրիայի հյուսիս-արևելքում, Թուրքիայի հետ կապված ուժերն առևանգել են 30 խաղաղ բնակչի

Թուրքաիայի բանակին կապված ահաբեկչական ուժերը, Սիրիայի ալ Հասաքա Ռաս ալ էյն շրջանի Թալ Հելֆ գյուղի վրա հարձակման ժամանակ, առևանգել են առնվազն 30 խաղաղ բնակիչների:

Սիրիայի Սանա լրատվական գործակալության հաղորդմամբ, Թուրքիայի հետ կապված ահաբեկչական ուժերը կիրակի օրը փակել են  Թել Հելֆ գյուղի մուտքը:

Շաբաթ օրը հարավ-արևմտյան Ռաս ալ Էյն քաղաքում թուրքական բանակի ավիահարվածի հետևանքով զոհվել է մեկ և վիրավորվել ևս մեկ քաղաքացի:

Թուրքական բանակը, ահաբեկիչների դեմ պայքարի պատրվակով գրավել է Սիրիայի հյուսիսային շրջանները: Միջազգային շրջանակները դատապարտել են Թուրքիայի այդ քայլը:

 

Պիտակ

Մեկնաբանություններ