Մայիս 29, 2020 12:00 Asia/Tehran
  • Ալ-Հասակա նահանգում, սիրիացիներն ամերիկյան ռազմական ավտոշարասյանը  թույլ չեն տվել անցնել իրենց տարածքով

Սիրիայի հյուսիս-արևելքում գտնվող երկու գյուղերի բնակիչներ, ԱՄՆ- ռազմական ավտոշարասյանը ստիպել են հետ վերադառնալ:

ՍԱՆԱ լրատվական գործակալության հաղորդմամբ,  Ալ-Հասակա նահանգի  Ալ-Ղահրե  և Ալ-Դաշիշե գյուղերի բնակիչները հինգշաբթի օրը քարեր են նետել իրենց գյուղերի միջով անցնող ամերիկյան ավտոշարասյան վրա, ամերիկացիներին ստիպելով հետ վերադառնալ:  

Նախօրեին նույնպես, Թել Թամրի շրջանում, սիրիական բանակի ուժերն արգելափակել էին ամերիկյան ավտոշարասյան ն ճանապարհը:

Միացյալ Նահանգները և նրա դաշնակիցներն առանց Դամասկոսի թույլտվության, ապօրօնի կերպով ներկա են  Սիրիայում՝  ահաբեկչական խմբավորումների դեմ պայքարի պատրվակով:

Դամասկոսը բազմիցս հայտարարել է, որ Սիրիայում Միացյալ Նահանգների և կոալիցիոն ուժերի ներկայությունը համարում է օկուպացիա:

Պիտակ

Մեկնաբանություններ