Հունիս 02, 2020 08:49 Asia/Tehran
  • Սիրիան ՄԱԿ-ում բողոքել է ԱՄՆ-ի, Բրիտանիայի, Ֆրանսիայի, Թուրքիայի և Սիոնիստական ​​ռեժիմի դեմ

Սիրիան ՄԱԿ-ի ԱԽ-ին բողոքի հայտ է ներկայացրել վերոնշյալ երկրների դեմ՝ դրանց զորուժի կողմից Ալ Ջազիրա տարածքում տասնյակ հազարավոր հեկտարների հասնող գյուղատնտեսական հողատարածքները միտումնավոր հրդեհելու պատճառով:

ՄԱԿ-ում Սիրիայի մշտական ներկայացուցիչ Բաշար Ալ Ջաֆարին, կառույցի գլխավոր քարտուղարին և ԱԽ նախագահին ուղղված առանձին նամակներում, Միացյալ Նահանգներին, Մեծ Բրիտանիային, Ֆրանսիային, Թուրքիային և Սիոնիստական ​​ռեժիմին մեղադրել է հանցագործություն և տնտեսական ահաբեկչություն իրականացնելու մեջ, նշելով, որ ահաբեկիչներն ու զինված խմբավորումները կապված են օկուպանտ ուժերի հետ:

Նա հավելել է, որ ԱՄՆ-ի, Բրիտանիայի, Ֆրանսիայի և Թուրքիայի կառավարությունները, ինչպես նաև Սիոնիստական ​​ռեժիմն ահաբեկիչներին հովոնավորելու միջոցով պատերազմ վարելու փուլից անցել են ուղղակի պատերազմի և օկուպացիայի:

Ալ Ջաֆարին հավելել է, որ Սիրիայի դեմ Վաշինգտոնի և Եվրոպայի կողմից սահմանված նոր պատժամիջոցները համահունչ են ԱՄՆ-ի ավանդական և ահաբեկչական քաղաքականությանը `ճնշում գործադրել երկրների վրա, որոնք  դեմ են ր քաղաքականությանը:

Մեկնաբանություններ