Հունիս 03, 2020 12:10 Asia/Tehran
  • Սիոնիստական ​​ռեժիմը բալիստիկ հրթիռներ է փորձարկել

Սիոնիստական ռեժիմի փորձարկած բալիստիկ հրթիռները հարվածել են նախանշված թիրախներին:

Չորեքշաբթի օրը, Սիոնիստական ​​ռեժիմի հեռուստատեսության 12-րդ հեռուստաալիքի հաղորդման համաձայն. Իսրայելի ռեժիմի ավիատիեզերական ուժերը փորձարկել են մի քանի հատ երկիր-երկիր և երկիր-ծով տեսակի հրթիռներ:

Հաղորդման համաձայն, հրթռիները կարող են անցնել 400 կմ տարածություն:

Ռեժիմի հեռուստատեսության 12-րդ ալիքի հաղորդմամբ, հրթիռներն արձակվել են ռազմանավերի տախտակամածից:

Հրթիռային փորձարկումն իրականացվում է  այն պայմաններում, երբ Իսրայելն Արևմտյան Ասիայում միջուկային զենք ունեցող միակ ռեժիմն է, և որն ըստ որոշ տեղեկությունների ունի մոտ 300 միջուկային մարտագլխիկ:

Սիոնիստական ​​ռեժիմը ոչ միայն հրաժարվել է թույլ տալի ստուգումներ անցկացնել իր ապօրինի միջուկային օբյեկտներում, այլ նաև չի ստորագրել միջուկային զենքի չտարածման մասին պայմանագիրը (NPT):

Պիտակ

Մեկնաբանություններ