Հունիս 04, 2020 19:12 Asia/Tehran
  • Ալ-Հասաքայի բնակիչները բողոքի ցույց են անցկացրել ԱՄՆ-ի կողմից հովանավորվող  ուժերի դեմ

Սիրիայի հյուսիս-արևելքում գտնվող Ալ-Հասաքա նահանգի բնակիչները բողոքի ցույց են անցկացրել ԱՄՆ-ի կողմից աջակցվող սիրիական քրդական ժողովրդավարական ուժերի դեմ:

ԻՍՆԱ-ի հաղորդման համաձայն, հինգշաբթի օրը հարավային Սիրիա Ալ-Հասաքա նահանգի Ալ-Շադադի քաղաքի բնակիչները բողոքի ցույց են անցկացրել տարածքում քաոսի, առևանգումների, սպանությունների, կուռուպցիայի և այդ տարածքում քրդական ժողովրդավարական ուժերի դաժան գործողությունների դեմ:

Սիրիական աղբյուրների հաղորդման համաձայն, Միացյալ Նահանգները վերջին շաբաթվա ընթացքում ավելի շատ զինտեխնիկա է ուղարկել Ալ-Հասաքա նահանգի նավթահորերի շրջաններ և ռազմական պատրաստության դասընթացներ է կազմակերպում քրդական ժողովրդավարական ուժերի համար:

Ռուսական ուժերը նահանգի Ալ-Մալիքիայի քաղաքի ծայրամասում ռազմաբազա են կառուցել:

Լրատվամիջոցները հայտնում են, որ Սիրիայի հյուսիսում,   U-4 միջազգային մայրուղու  թուրք-ռուսական պարեկության ուժերի ճանապարհի վրա, ռումբ է  պայթել:

Պայթյունի զոհերի մասին  մանրամասներ  չեն հաղորդվել:

 

Պիտակ

Մեկնաբանություններ