Հունիս 05, 2020 19:23 Asia/Tehran
  • Ասադի խորհրդական. Սիրիան դիմակայելու է ԱՄՆ-ի ճնշումներին

Սիրիայի նախագահի քաղաքական և լրատվամիջոցների հարցերով խորհրդականը հայտարարել է որ մեծացնելով Դամասկոսի վրա գործադրվող ճնշումը, Միացյալ Նահանգները փորձում է հասնել այն նպատակին, ինչին չի կարողացել հասնել ահաբեկչության միջոցով:

Բաշինե Շաաբանը հայտարարել է, որ Սիրիան շարունակելու է դիմադրել  ԱՄՆ-ի ճնշումներին, հավելելով, որ Բաղդադի  դիրքորոշումը դիմադրություն է օկուպացիայի և ահաբեկչության դեմ:

Ասադի խորհրդականն անդրադառնալով այդ երկրի նկատմամբ ԱՄՆ-ի կիրառած  «Կեսարի օրենք» անունով պառտժամիջոցների փաթեթին,  հավելել է. «Այս օրենքը թիրախավորում է ոչ միայն Սիրիան, այլև նրա դաշնակիցներին, ներառյալ Ռուսաստանին և Իրանին: Դա տարօրինակ չէ, քանի որ Արևմուտքի և Սիոնիստական ​​ռեժիմի փորձագիտական կենտրոնները մշտապես հայտարարել են, որ սիրիական պատերազմում տեղի ունեցած ամենավտանգավոր իրադարձությունը Սիրիայի, Իրանի, Լիբանանի և Իրաքի կոալիցիայի ձևավորումն էր»:

Շաաբանը հավելել է. «Միացյալ Նահանգները պայման է առաջարկել այս օրենքը չեղարկելու համար, որն իրականում Սիրիայի ինքնիշխանության վերացումն է, և եթե մեր երկրի ժողովուրդը պետք է ընդուներ այդ պայմանները, ուրեմն ինչո՞ւ  էր 9 տարի պատերազմում ահաբեկչության դեմ»:

Մեկնաբանություններ