Հունիս 29, 2020 18:32 Asia/Tehran
  • Լիբանանցիները բողոքի ցույց են անցկացրել  ԱՄՆ-ի միջամտությունների դեմ

Լիբանանցիները Բեյրութում բողոքի ցույց են անցկացրել ԱՄՆ-ի դեսպանի միջամտությունների դեմ:

Ալ-Մայադին հեռուստաընկերությունը հաղորդել է, որ Բեյրութի Արդարադատության պալատի առջև բողոքի ցույց է տեղի ունեցել Լիբանանում ԱՄՆ-ի միջամտողական հայտարարությունների դեմ: 

Կիրակի օրը Բեյրութում ԱՄՆ դեսպան Դորոթի Շեան կանչվել է Լիբանանի ԱԳՆ՝ այդ երկրի ներքին գործերին միջամտելու պատճառով:

Բեյրութում ԱՄՆ դեսպան Դորոթի Շեան, հունիսի 26-ին ունեցած հեռուստատեսային ելույթում հայտարարել էր, որ Հեզբոլլահը խանգարում  է Լիբանանի տնտեսական ճգնաժամի կարգավորմանը:

Մեկնաբանություններ