Հուլիս 04, 2020 19:54 Asia/Tehran
  • Հորդանանցիները պահանջում են վտարել ԱՄՆ-ի և Իսրայելի դեսպաններին

Ուրբաթ օրը հարյուրավոր հորդանանցիներ բողոքի ցույց են անցկացրել Ամմանում ԱՄՆ դեսպանատան դիմաց և պահանջել ԱՄՆ-ի և Իսրայելի դեսպաններին վտարել երկրից նաև բողոքել են Արևմտյան ափը Իսրայելին բռնակցելու Ամերիկյան-Սիոնիստական նախագծի դեմ:

Հորդանանի տարբեր վայրերում մարդկային շղթա է կազմվել հակապաղեստինյան «Դարի գործարք» նախագծի դեմ: 

Հորդանանցիները հայտարարել են, որ Սիոնիստական ​​ռեժիմի հետ Հորդանանի փոխզիջումային և գազի համաձայնագրերը պետք է չեղյալ հայտարարել:

Սիոնիստական ռեժիմը, ԱՄՆ-ի լիակատար աջակցությամբ, նպատակ ունի Արևմտյան ափի տարածքների 30 տոկոսը բռնակցել օկուպացված տարածքներին: Աշխարհի մեծ թվով երկրներ, հասարակական կարծիքը, դատապարտել են Նեթանյահուի այս որոշումը:

Պիտակ

Մեկնաբանություններ