Հուլիս 11, 2020 17:40 Asia/Tehran
  • Սաուդցիները փորձում են հակաիրանական  նոր ցանց ստեղծել

«Ամադ նյուզ» հակաիրանական սադրիչ ցանցի ղեկավարը, խոստովանելով, որ սաուդցիները փորձում են ստեղծել հակաիրանական նոր ցանց, ասել է. «Նոր ցանցը գործարկելու համար, սաուդցիներն առաջարկել են 30 միլիոն դոլար»:

Ռուհոլահ Զամն Իրանի հեռուստաընկերության երկրորդ ալիքին տված հարցազրույցում Ֆրանսիայի, ԱՄՆ-ի և այլ երկրների հետախուզական ծառայությունների հետ ունեցած իր կապի մասին ասել է.«Ֆրանսիայի ոստիկանությունից զանգահարեցին և ասացին, որ ցանկանում են համագարծակցել մեզ հետ և պատրաստ են ֆինանասվորել՝ Իրանում անկարգություններ հրահրելու համար»:

Զամն ասել է.«Այնպիսի վիճակում էի, որ կարող էի շփվել նույնիսկ Մոսադի հետ»:

2019-ի հոկտեմբերին, Իսլամական հեղափոխական պահապանների կորպուսի  հետախուզական կազմակերպությունը բարդ գործողության ընթացում ձերբակալեց Ռուհոլլահ Զամին:

 

 

 

Մեկնաբանություններ