Հուլիս 12, 2020 12:54 Asia/Tehran
  • Անսար Ալլահ. «Սաուդյան կոալիցիայի կողմից Եմենի շրջափակման ձգձգումն անպատասխան չի մնա»

Եմենի Անսար Ալլահ շարժման քաղաբյուրոյի անդամն ասել է. «Սաուդյան կոալիցիայի կողմից Եմենի ժողովրդի շրջափակումն անպատասխան չի մնա»:

Ինչպես հաղորդում է «Ալ-Մայադին» հեռուստաընկերությունը, Եմենի Անսար Ալլահ  շարժման քաղբյուրոյի անդամ Ալի Ալ-Ղոհումն ասել է. «Եթե Եմենի ժողովրդի շրջափակումը շարունակվի, հարձակումներ կիրականացվեն Սաուդյան թիրախների դեմ»:

Անդրադառնալով ԱՄՆ-ի կողմից Սաուդյան կոալիցիայի ոճրագործություններին ցուցաբերվող աջակցությանը, Ալ-Ղոհումը  նշել է.«Եմենի շրջափակման մասին ոչ թե Սաուդյան Արաբիան, այլ Միացյալ Նահանգներն է որոշում կայացնում»:

ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների հովանավորությամբ 2015 թվականին Եմենի դեմ  Արաբիայի սանձազերծած պատերազմի հետևանքով զոհվել են 16 հազար և վիրավորվել տասնյակ հազարավոր եմենցիներ: Միլիոնավոր մարդիկ տարագրվել են: 

Մեկնաբանություններ