Հուլիս 12, 2020 13:23 Asia/Tehran
  • Իրաքցի պատգամավորներ. «Պետք է միջազգային դատական վճիռ արձակել ԱՄՆ կառավարության դեմ»

Մի խումբ իրաքցի պատգամավորներ պահանջել են ԱՄՆ կառավարության դեմ միջազգային դատական վճիռ արձակել նահատակներ՝ Աբու Մեհդի Ալ-Մուհանդեսին և գեներալ Ղասեմ Սուլեյմանիին սպանելու պատճառով:

Ինչպես հաղորդում է Ալ-Մաալումա լրատվական կայքը, իրաքցի պատգամավորներն այսօր հրապարակել են հաղորդագրություն, որում նշել են, որ ԱՄՆ-ի ոճրագործությունների դեմ լռություն պահպանելը դավաճանություն է: Նրանք Իրաքի կառավարությանը կոչ են արել խիզախ դիրքորոշում որդեգրել այդ երկրի ինքնիշխանության խախտման կապակցությամբ:

Իրաքցի պատգամավորները նաև պահանջել են միջազգային դատական հրաման արձակել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ձերբակալության համար: 

Իրաքի խորհրդարանում Ալ-Ֆաթհ կոալիցիան ևս երեկ հրապարակել է հաղորդագրություն, որում Իրաքի կառավարությանը կոչ է արել պաշտոնական հայց ներկայացնել ՄԱԿ-ին Իրաքի Ալ-Հաշդ Ալ-Շաբի կազմակերպության փոխնախագահ Աբու Մեհդի Ալ-Մուհանդեսի սպանության հարցով:

Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Ղոդս ստորաբաժանման հրամանատար լեգենդար գեներալ Ղասեմ Սուլեյմանին, ով հունվարի 3-ին Իրաքի պաշտոնյաների պաշտոնական հրավերով այցելել էր այդ երկիր,  Ալ Հաշդ ալ Շաբի ուժերի փոխհրամանատար Աբու Մեհդի Ալ-Մուհանդեսի հետ միասին սպանվեցին մայրաքաղաք Բաղդադի օդանավակայանի մոտ,ամերիկացի ահաբեկիչ ու ագրեսոր ուժերի օդային հարձակման հետևանքով: 

Պիտակ

Մեկնաբանություններ