Օգոստոս 05, 2020 09:13 Asia/Tehran

Չորեքշաբթի առավոտյան Լիբանանի առողջապահության նախարարը հայտարարել է, որ առնվազն 80 մարդ է զոհվել երկրի մայրաքաղաք Բեյրութում տեղի ունեցած խոշոր պայթյունի հետևանքով:

Համադ Հասանը հայտնել է, որ պայթյունի հետևանքով տուժածների թիվը առնվազն 3700 է:

Երեքշաբթի երեկոյան Բեյրութի նավահանգստում ուժեղ պայթյուն է տեղի ունեցել:

Այդ մասին հայտարարել է Լիբանանի մաքսային ծառայության գլխավոր տնօրենը: հավելելով, որ պայթյունի պատճառը եղել է նիտրատը:

Բեյրութի նահանգապետը պայթյունն  անվանել է «ազգային աղետ» և համեմատել է Հիրոսիմայի ռմբակոծության հետ:

Չորեքշաբթի օրը Լիբանանի վարչապետ Հասան Դիաբը հայտարարել է, որ երկրի ողջ տարածքում սուգ է հայտարարվել:

Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը երեքշաբթի երեկոյան ցավակցություն է հայտնել լիբանանյան կառավարությանը և ժողովրդին և զոհվածների ընտանիքներին: Նա հայտարարել է, որ իրանցիների սրտերը լիբանանյան ժողովրդի հետ են:

Զարիֆը նշել է նաև, որ Իրանը, ինչպես միշտ, պատրաստ է ցանկացած ձևով օգնել Լիբանանին:

Մեկնաբանություններ