Օգոստոս 05, 2020 18:36 Asia/Tehran
  • Սիրիայում ամերիկյան ու իսրայելական ռումբեր են հայտնաբերվել

Սիրիական աղբյուրները հաղորդել են, որ Սիրիայի հարավում գտնվող ահաբեկիչների հենակետերում մեծ քանակությամբ զենք ու զինամթերք է հայտնաբերվել:

Սիրիայի անվտանգության մարմիններն այսօր այդ երկրի հարավային հատվածում հայտնաբերել են մեծ քանակությամբ ամերիկյան ու իսրայելական սպառազինություն, այդ թվում՝ ռումբեր ու ականներ:

Սիրիայի անվտանգության մի աղբյուր հաղորդել է.«Երկրի հարավային հատվածում սիրիական բանակի կողմից ազատագրված տարածքների մաքրագործման ժամանակ, ահաբեկիչների հենակետերում հայտնաբերվել են ավելի քան 180 հազար փամփուշտ, պայթուցիկ նյութեր, նռնակ  և  RPG  տիպի նռնականետ»:

ԱՄՆ-ն, Սիոնիսական ռեժիմը և Պարսիցծոցյան որոշ արաբական երկրներ Սիրիայի ճգնաժամի ընթացքում աջակցելով ահաբեկչական խմբավորումներին, 440 միլիարդ դոլար են ծախսել:

Պիտակ

Մեկնաբանություններ