Օգոստոս 12, 2020 12:18 Asia/Tehran

Համացանցում տարածվել է մի տեսանյութ, որում երևում է, որ Լիբանանի քաղաքացին կոպիտ պատասխան է տալիս «Ալ-Արաբիա» -ի լրագրողին:

Սաուդյան Արաբիայի Ալ-Արաբիա ցանցի լրագրողը, որը Բեյրութի նավահանգստում տեղի ունեցած պայթյունի սկսվելուց ի վեր որդեգրել է Հեզբոլլահի դեմ ուղղված քաղաքականություն, կոպիտ  պատասխան է ստացել Լիբանանի քաղաքացու կողմից:

Ալ Արաբիայի լրագրողը փորձել է ցույց տալ, թե քաղաքացին, ումից ինքը հարցազրույց է վերցնում, դեմ է  Հեզբոլլահին, սակայն վերջինս ասել է. «Դուք մեր երկրում սադրանք եք նյութում: Դուք ձեր կեղծ լուրերով սպառնում եք մեր երկրի ազգային անվտանգությանը և սադրանքներ եք նյութում մեր երկրի դեմ: Սակայն մենք ձեզ թույլ չենք տա դա անել: Սա Ազատության հրապարակն է և նահատակների հրապարակը: Եվ յուրաքանչյուր ոք, ով գործում է մեր հայրենիքի դեմ, իրավունք չունի մուտք գործել այս հրապարակ»:

Մեկնաբանություններ