Օգոստոս 12, 2020 19:23 Asia/Tehran
  • Ռիադում պատանդ են վերցրել Սաուդյան Արաբիայի  հետախուզության նախկին սպայի ընտանիքին

Սաուդյան Արաբիայի հետախուզության նախկին սպայի որդին ասել է, որ արքայազնը պատանդ է վերցրել իր եղբորն ու քրոջը, որպեսզի ստիպի իր հորը վերադառնալ երկիր:

Սաուդյան Արաբիայի հետախուզության նախկին սպա Սաադ Ալ-Ջաբրիի որդին Խալեդ Ալ-Ջաբրին հայտարարել է. «Իմ քույրը և եղբայրը՝ Սարեն և Օմարը ոչ մի հանցանք չեն գործել և եթե Սաուդյան իշխանավորների կողմից սպանված չլինեն, անշուշտ անօրինական կերպով  պահվում են Սաուդյան բանտում»:

Ավելի վաղ, սաուդցի մի պաշտոնյա հայտարարել էր, որ Խալեդի քույրն ու եղբայրը գտնվում են Ալ-Հաեր բանտում, որտեղ անվտանգության խիստ միջոցառումներ են կիրառվել:

Սաադ Ալ-Ջաբրին, ով ավելի վաղ եղել է Սաուդյան ռեժիմի նախկին արքայազն Մոհամմադ Նաիֆի խորհրդականը,  արքայազն Մոհամմադ Բին Սալմանի և 24 այլ պաշտոնատարների դեմ հայց ներկայացնելով հայտարարեց, որ Մոհամմադ Բին Սալմանը 2018 թվականի հոկտեմբերին մի խումբ է գործուղել Կանադա իրեն սպանելու համար:

Ջաբրին Եմենի պատերազմում Սաուդյան Արաբիայի ռազմական միջամտության խիստ ընդդիմադիրներից էր և հայտարարել էր, որ իր երկիրը պատերազմից դուրս գալու ռազմավարություն չունի: 

Պիտակ

Մեկնաբանություններ