Սեպտեմբեր 02, 2020 09:35 Asia/Tehran
  • Եմենի Ալ-Հուդայդայում սպառվել է վառելիքը

Եմենի նավթային ընկերությունը հայտարարել է Ալ-Հուդայդա նավահանգստում իր վառելիքի պաշարների ամբողջական սպառման մասին:

Ըստ Ալ-Մասիրա ցանցի, Եմենի նավթային ընկերությունը երեքշաբթի օրը հայտարարության մեջ նշել է, որ սաուդյան ագրեսոր կոալիցիան շարունակուէմ կալանքի տակ պահել 21 նավթային տանկերներ, որոնք միջազգային լիցենզիա ունեն, և որոնց կալանավորումը խախտում է մարդու իրավունքների միջազգային կոնվենցիան:

Հայտարարության մեջ Եմենի նավթային ընկերությունը սաուդյան ագրեսոր կոալիցիային և ՄԱԿ-ին մեղադրել է  վառելիք տեղափոխող նավերի բռնագրավման համար, իսկ եմենցիներին կոչ  է արել ավելի լուրջ քայլեր ձեռնարկել՝ նավթային տանկերները կալանքից դուրս բերելու ուղղությամբ:  

Եմենի առողջապահության նախարարությունն այսօր նախազգուշացրել է  առողջապահության ոլորտի վրա նավթային տանկերների  բռնագրավման աղետալի հետևանքների մասին ՝ շեշտելով, որ եթե սաուդյան կոալիցիան շարունակի կալանքի տակ պահել նավթային տանկերները, Եմենն ականատես կլինի հումանիտար աղետի:

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում.

https://www.instagram.com/parstodayarmenian/

https://twitter.com/radio_armenian

https://www.reddit.com/user/armradio/

https://urmedium.com/c/armenianradio

 

Պիտակ

Մեկնաբանություններ