Սեպտեմբեր 19, 2020 08:49 Asia/Tehran
  • Իրանի ԱԳՆ. Պաղեստինի ժողովրդի կամքն անտեսող ցանկացած քայլ, անօրևինական է

Իրանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է. «Ցանկացած քայլ, ներառյալ «դարի գործարքը», որը հաշվի չի առնում Պաղեստինի ժողովրդի պահանջներն անօրինական է:

Իրանի արտաքին գործերի նախարարությունը ուրբաթ օրը Սաբրայի և Շաթիլայի ջարդերի տարելիցի կապակցությամբ Թվիթում գրել է. «Սաբրայի և Շաթիլայի կոտորածը «ատելության օրվա» արդյունքն էր, իսկ «դարի գործարքը» երկրորդ «ատելության օրն» է, որի նպատակն է պաղեստինյան տարածքների մշտական ​​օկուպացիան»:

1982-ի սեպտեմբերի 16-18ն ընկած ժամանակահատվածում,  իսրայելական ուժերը կոտորեցին Լիբանանում գտնվող Սաբրա և Շաթիլա երկու պաղեստինյան ճամբարների հազարավոր բնակիչների:

Արիել Շարոնն այն ժամանակ Սիոնիստական ​​ռեժիմի պատերազմի նախարարն էր և Լիբանանի գրավյալ տարածքների ռազմական հրամանատարը, ով առանցքային դեր խաղաց այս դաժան ջարդի մեջ:

Այդ օրը սպանվեցին ճամբարների 20 հազար բնակիչներից մոտ 5 հազարը:

 

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/

https://twitter.com/radio_armenian

https://www.reddit.com/user/armradio/

https://urmedium.com/c/armenianradio

Պիտակ

Մեկնաբանություններ