Սեպտեմբեր 19, 2020 09:04 Asia/Tehran
  • Բահրեյնցիները բողոքի  ցույցեր են անցկացրել Ալե Խալիֆայի և Սիոնիստական ​​ռեժիմների միջև  հարաբերությունների կարգացվորման համաձայնագրի դեմ

Բահրեյնոի ողջ տարածքում, ցուցարարները բողոքել են այդ երկրի իշխանությունների և Սիոնիստական ​​ռեժիմի միջև հարաբերությունների կարգավորման մասին համաձայնագրի ստորագրման դեմ:

Ցուցարարները փողոց են դուրս եկել ուրբաթօրյա աղոթքից հետո: Նրանք կրել են  Բահրեյնի և Պաղեստինի դրոշները ՝ վանկարկելով «կարգավորումը դավաճանություն է»:

Հինգշաբթի երեկոյան նույնպես հարյուրավոր բահրեյնցիներ, չնայած  անվտանգության ուժերի ներկայությանը, բողոքի երթ են անցկացրել՝ բողոքելով Սիոնիստական ​​ռեժիմի հետ հարաբերությունների կարգավորման դեմ:

Սեպտեմբերի 15-ին, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ներկայությամբ, Սպիտակ տանը  պաշտոնապես ստորագրվեց  Արաբական Միացյալ Էմիրությունների և Բահրեյնի միջև հարաբերությունների կարգավորման մասին համաձայնագիրը:

Բահրեյնի ու էմիրությունների ժողովուրդներն ու քաղաքական  խմբերը դատապարտել են Սիոնիստական ​​ռեժիմի հետ Աբու Դաբիի և Մանամայի հարաբերությունների կարգավորման մասին համաձայնագրերը, սեպտեմբերի 15-ը անվանելով արաբական աշխարհի  «սև օրը»:

 

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/

https://twitter.com/radio_armenian

https://www.reddit.com/user/armradio/

https://urmedium.com/c/armenianradio

Պիտակ

Մեկնաբանություններ