Սեպտեմբեր 20, 2020 17:51 Asia/Tehran
  • Քուվեյթի քաղաքական հոսանքները հերքել են սիոնիստների հետ հաշտության մասին Թրամփի հայտարարությունը

Քուվեյթի քաղաքական հոսանքները հերքել են Սիոնիստական ռեժիմի հետ հարաբերությունները կարգավորելու այդ երկրի մտադրության կապակցությամբ ԱՄՆ նախագահի հայտարարությունը:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ուրբաթ օրը հայտարարել է, որ մեծ հավանականությամբ Քուվեյթը շուտով հարաբերություններ կհաստատի Սիոնիստական ռեժիմի հետ: 

Ինչպես հաղորդում է «Ղոդս Պրես»-ը, Քուվեյթի 11 քաղաքական հոսանքներ հրապարակել են հաղորդագրություն, որում, դատապարտելով Թրամփի հայատարարությունն իրենց կառավարությանը կոչ են արել այդ երկրի պաշտոնական դիրքորոշումը հայտնել Սիոնիստական ռեժիմի հետ հարաբերությունների կարգավորումը հերքելու վերաբերյալ:

Քուվեյթի քաղաքական հոսանքները նաև ընդգծել են, որ այդ երկրի խորհրդարանը պետք է արագացնի Սիոնիստական ռեժիմի հետ հարաբերությունների կարգավորումը հանցանք ճանաչող օրենքի ընդունումը և քաղաքական ու քաղաքացիական ուժերն ու խմբերը ևս լուրջ քայլեր ձեռնարկեն այդ օրենքը վավերացնելու ուղղությամբ:

Սիոնիստական ռեժիմի հետ հարաբերությունները կարգավորելու ԱՄԷ-ի ու Բահրեյնի նախաձեռնությունն արժանացել է իսլամ աշխարհի սուր քննադատության: 

 

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում.

https://www.instagram.com/parstodayarmenian/

https://twitter.com/radio_armenian

https://www.reddit.com/user/armradio/

https://urmedium.com/c/armenianradio

 

 

Պիտակ

Մեկնաբանություններ