Սեպտեմբեր 20, 2020 19:05 Asia/Tehran
  • Բին Զայեդը խորհրդակցել է Պենտագոնի հետ Թուրքիայից «Ինջիրլիք» ավիաբազան ԱՄԷ տեղափոխելու շուրջ

Որոշ իրազեկ աղբյուրներ տեղեկացրել են, որ Աբու Դաբիի գահաժառանգ արքայազնը ԱՄՆ-ի «Ինջիրլիք» ավիաբազան Թուրքիայից Արաբական Միացյալ Էմիրություններ տեղափոխելու մասին խորհրդակցել է ԱՄՆ պաշտպանության նախարարության՝ Պենտագոնի հետ:

Հիշյալ աղբյուրները նշել են. «Սիոնիստական ռեժիմի հետ ԱՄԷ-ի հարաբերությունների կարգավորման մասին համաձայնագիրն ստորագրելու և Պենտագոնի հետ խորհրդակցելու Աբու Դաբիի գահաժառանգ արքայազնի նպատակը ԱՄՆ-ի հետ հարաբերությունների ամրապնդումն է»:

Ըստ հաղորդման՝ ԱՄԷ-ն  ջանքեր է գործադրում Պենտագոնի և ԱՄՆ-ի տնտեսական ու ֆինանսական խոշոր հաստատությունների համագործակցությամբ տնտեսական ու ռազմական նախագծեր իրականացնել Եմենի հարավային ափերին  և այդ երկրի մի քանի կղզիներում, ներառյալ՝ Սոկոտրայում: 

Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ սենատոր Ռոն Ջոնսոնն ավելի վաղ ասել էր, որ ԱՄՆ կառավարությունը Միջերկրական ծովի արևելքում Թուրքիայի մտահոգիչ քաղաքականության պատճառով քննարկում է «Ինջիրլիք» ավիաբազայից իր զինծառայողներին  տեղափոխելու հարցը:

 Արաբական Միացյալ Էմիրություններն ու Բահրեյնը Երուսաղեմը բռնազավող ռեժիմի հետ  համաձայնության գալու մասին հայտարարելուց հետո, անցած երեքշաբթի օրը Սպիտակ Տանը  Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի և Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի ներկայությամբ, ստորագրեցին հարաբերությունների  կարգավորման մասին համաձայնագիր:

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում.

https://www.instagram.com/parstodayarmenian/

https://twitter.com/radio_armenian

https://www.reddit.com/user/armradio/

https://urmedium.com/c/armenianradio

 

 

 

Պիտակ

Մեկնաբանություններ