Սեպտեմբեր 25, 2020 08:01 Asia/Tehran
  • Բացահայտվել են փաստաթղթեր՝ Եմենի ներքին գործերին ԱՄՆ-ի ներգրավվածության վերաբերյալ

Եմենի Ալ-Մասիրա հեռուստաալիքը բացահայտել է գաղտնի փաստաթղթեր՝ այդ երկրի ներքին գործերին ԱՄՆ-ի դեսպանի միջամտության վերաբերյալ:

Հինգշաբթի օրը,  Ալ-Մասիրա հեռուստաընկերությունը հաղորդել է, որ Եմենի ներքին գործերին ԱՄՆ-ի միջամտության վերաբերյալ փաստաթղթերը ձեռք են բերվել Սանաայում այդ երկրի դեսպանատնից՝ 2014թ սեպտեմբերի 21-ի հեղափոխությունից առաջ:

Փաստաթղթերից մեկի համաձայն, Եմենում ԱՄՆ նախկին դեսպան Ջերալդ Ֆեյրիստանը կարգադրել է Եմենի  Հակաահաբեկչական ստորաբաժանումը  Ներքին գործերի նախարարությունից տեղափոխել Պաշտպանության նախարարություն:

Փաստաթղթերը վկայում են, որ ամերիկացի պաշտոնյաները, ռազմական գործողությունների վերաբերյալ հրահանգներով, ծառայել են ԱՄՆ-ի  շահերին, անտեսելով Եմենի շահերը:

 

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/

https://twitter.com/radio_armenian

https://www.reddit.com/user/armradio/

https://urmedium.com/c/armenianradio

 

Պիտակ

Մեկնաբանություններ