Սեպտեմբեր 26, 2020 17:20 Asia/Tehran
  • Իրանի ԱԳՆ. «Իսրայելի ռեժիմն ունենալով տասնյակ միջուկային մարտագլխիկներ   անվտանգության դեմ ուղղված մեծագույն սպառնալիքն է»

Իրանի ԱԳ նախարարությունն ընդգծել է.«Սիոնիստական ռեժիմն ունենալով տասնյակ միջուկային մարտագլխիկներ, Արևմտյան Ասիայում խաղաղության ու անվտանգության դեմ ուղղված մեծագույն սպառնալիքն է»:

Սեպտեմբերի 26-ի՝ Միջուկային զենքի վերացման պայքարի միջազգային օրվա առիթով կատարած թվիթերյան  գրառման մեջ, Իրանի ԱԳ նախարարությունը հայտարարել է.«Միջուկային զենքի վերացման պայքարի միջազգային օրը միջազգային հանրության համար հնարավորություն է, որպեսզի մեկ անգամ ևս որպես առաջնահերթություն իր հանձնառությունը վերահաստատի միջուկային զինաթափման նկատմամբ»:

«Իրանը կողմ է այն խաղաղ ու անվտանգ աշխարհին, որտեղ գոյություն չեն ունենա զանգվածային կոտորածի զենքեր: ԱՄՆ-ի ռեժիմի կողմից միջազգային պայմանագրերի շրջանցումը և նոր միջուկային զենք ստեղծելու այդ երկրի ծրագրերն աշխարհը մոտեցրել են սպառազինական նոր մրցավազքին»,- ասված է Իրանի ԱԳՆ թվիթերյան գրառման մեջ: 

Նշելով, որ արևմտյան Ասիայում Իսրայելի ռեժիմն իր տասնյակ միջուկային մարտագլխիկներով, շարունակում է սպառնալ խաղաղությանն ու անվտանգությանը, Իրանի ԱԳ նախարարությունը հստակեցրել է. «Սիոնիստական ռեժիմն ԱՄՆ-ի աջակցությամբ կանխարգելում է արևմտյան Ասիայի վերածումը միջուկային զենքից զերծ մի տարածաշրջանի»:

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում.

https://www.instagram.com/parstodayarmenian/

https://twitter.com/radio_armenian

https://www.reddit.com/user/armradio/

https://urmedium.com/c/armenianradio

 

Մեկնաբանություններ