Սեպտեմբեր 26, 2020 18:24 Asia/Tehran
  • Իրաքը լքելու ԱՄՆ պայմանը  Իսրայելի հետ հարաբերությունների կարգավորումն է

Իրաքի իսլամական դիմադրության խմբերի հասցեին ԱՄՆ պետքարտուղարի հնչեցրած սպառնալիքների ֆոնին, իրաքյան լրատվական աղբյուրները հաղորդել են, որ ԱՄՆ-ի դեսպանատան դեմ հրթիռային հարձակումներից հետո Վաշինգտոնը դա օգտագործել է Բաղդադին ստիպելու կարգավորել Թել Ավիվի հետ իր հարաբերությունները:

Զեկույցները վկայում են, որ ԱՄՆ-ն փորձում է վերոնշյալ հրթիռային հարձակումների պատրվակով Բաղդադում փակել ԱՄՆ-ի դեսպանատունը և Իրաքից շահեր կորզել, փորձելով րաքից իր զորքերի դուրսբերման հարցը կապել Սիոնիստական ​​ռեժիմի հետ Իրաքի հարաբերությունները կարգավորելու պատմական գործարքի հետ: 

Տորա լրատվական ալիքը հավելել է, որ Միացյալ Նահանգները ցանկանում է զինվորականների դուրսբերման հարցը կապել այս պատմական գործարքի հետ, սակայն կարևորն այն է, որ  Իրաքը միանա արաբական երկրներին, որոնք ցանկանում են կարգավորվել Սիոնիստական ​​ռեժիմի հետ իրենց հրաբերությունները:

 

 

Մեկնաբանություններ