Հոկտեմբեր 16, 2020 16:23 Asia/Tehran
  • Սաուդյան կոալիցիայի կողմից բանտարկված եմենցի գերիները խոշտանգվում են

Եմենի ազգային փրկության կառավարության տեղեկատվության փոխնախարարը, Եմենի ազգային փրկության կառավարության և սաուդյան կոալիցիայի միջև գերիների փոխանակման ամենամեծ գործընթացի մեկնարկից մի քանի ժամ անց հայտարարել է, որ եմենցի գերիները ենթարկվել են խոշտանգումների:

 Եմենի տեղեկատվության փոխնախարար Ֆահմի ալ-Յուսեֆին, այսօր  «Ալ-Մայադինին» լրատվական ցանցին տված հարցազրույցում  ասել է, որ սաուդացի ագրեսորները խոշտանգելով սպանել են եմենցի գերիներին ու վաճառել նրանց օրգանները:

Ֆահիմ ալ Յուսեֆին ասել է. «Սաուդյան Արաբիայի գլխավորած ագրեսոր կոալիցիան այնպես ինչպես մարտի դաշտում հավատարիմ չէ իր պայմանավորվածություններին, նույն կերպ է  վարվում է գերիների փոխանակման ժամանակ»:

Չորեքշաբթի օրը  գործադրվեց Եմենի ազգային փրկության կառավարության և Սաուդյան Արաբիայի  ագրեսոր ուժերի միջև գերիների փոխանակման ամենամեծ համաձայնագիրը և Եմենի բանակի ու  ժողովրդական կոմիտեների գերիների առաջին խումբը հասավ  Սանաայի  օդանավակայան:

Պիտակ

Մեկնաբանություններ