Հոկտեմբեր 25, 2020 18:14 Asia/Tehran
  • Թուրքական բանակի կործանիչները կրկին ներխուժել են Իրաքի օդային տարածք

Թուրքական կործանիչները հերթական անգամ խախտել են Իրաքի օդային տարածքը երկրի հյուսիսում՝ Թուրքիայի Քուրդստանի աշխատավորական կուսակցության (PKK) դեմ պայքարի պատրվակով:

Թուրքիայի պաշտպանության նախարարությունը ուրբաթ օրը հայտարարել է, որ  թուրքական բանակի օդուժի իրականացրած ավիահարձակման հետևանքով,  Գարաշի շրջանում սպանվել են Քուրդստանի աշխատավորական կուսակցության (PKK) երեք անդամներ:

Թուրք զինվորականների կողմից Իրաք հյուսիսային ներխուժումը տեղի է ունենում այն ​​ժամանակ, երբ Բաղդադը բազմիցս դատապարտել է թուրքական զորքերի մուտքը Իրաքի տարածք` որպես Իրաքի տարածքային ամբողջականության խախտում:

Անկարան PKK- ն համարում է ահաբեկչական խմբավորում:

Պիտակ

Մեկնաբանություններ