Երուսաղեմից կրկին վտարվել են մի խումբ պաղեստինցիներ
Օկուպացված Երուսաղեմում Սիոնիստական ռեժիմի կենտրոնական դատարանը որոշում է կայացրել արտաքսել 87 պաղեստինցիներ, որոնք բնակվում էին Սալվան և Բաթան ալ-Հավի թաղամասերում:
«Արաբ -48» լրատվական կայքի հաղորդման համաձայն, Սիոնիստական ռեժիմի կենտրոնական դատարանը նաև մերժել է պաղեստինյան ընտանիքների տարհանման վերանայման հայցընքը:
Սա սիոնիստական դատարանների երրորդ վճիռն է, որը կայացվում է հօգուտ սիոնիստական բնակավայրերի: Մեկուկես ամիս առաջ Սիոնստական ռեժիմը 25 պաղեստինցիների էր վտարել Շեյխ Ջարահ թաղամասից:
Սիոնիստական ռեժիմը փորձում է փոխել պաղեստինյան տարածքների աշխարհագրական կառուցվածքը ՝ քանդելով պաղեստինցիների տները և կառուցելով սիոնիստական բնակավայրեր, որպեսզի ամրապնդի իր իշխանությունը պաղեստինյան տարածքներում:
Միջազգային օրենքների համաձայն, սիոնիստական բոլոր բնակավայրերն անօրինական են: