Հունվար 18, 2021 12:08 Asia/Tehran
  •  Թուրքիան կրկին կտրել է Սիրիայի Հասաքա քաղաքի ջրամատակարարումը

Թուրքական զավթիչ ուժերը հերթական անգամ կտրել են Սիրիայի հյուսիս-արևելքում գտնվող Հասաքա քաղաքի ջրամատակարարումը:

ՍիրիայիՍանա պաշտոնական լրատվական գործակալությունը կիրակի օրը հաղորդել է, որ վերջին ամիսներին թուրքական զորուժը երկրորդ անգամ է կտրում Հասաքա քաղաքի և նրա շրջակայքի ջրամատակարարումը:

Գործակալությունը հաղորդել է, որ թուրքական զորքերը փակել են Հասաքա քաղաքի հյուսիս-արևելքում գտնվող Ալուք պոմպակայանը:

Ալուք ջրի պոմպակայանը Հասաքա քաղաքի  և դրա արվարձանների բնակիչների խմելու ջրի ապահովման միակ ճանապարհն է:

Սիրիայի արտաքին գործերի նախարարությունը վերջերս դատապարտեց այդ երկրի ժողովրդի և կառավարության դեմ Թուրքիայի իրականացրած գործողությունները, ներառյալ՝ հյուսիսարևելյան Հասաքա քաղաքի բնակիչների ջրամատակարարման դադարեցումը, նշելով, որ Թուրքիան ջուրը որպես զենք է օգտագործում Սիրիայի խաղաղ բնակիչների նկատմամբ:

Թուրքիան Սիրիայում ահաբեկչական խմբավորումների գլխավոր աջակիցներից է: Սիրիայի հյուսիսում գտնվող տարածքները ներկայումս գրավված են թուրքական բանակի կողմից:

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio