Հունվար 18, 2021 17:16 Asia/Tehran
  • Ռեջեփ Էրդողան. Մենք ամբողջ աշխարհին ցույց կտանք Ղարաբաղում Թուրքիայի և Ռուսաստանի գործընկերության արդյունքները

Այսօր ես հեռախոսով խոսեցի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Մենք քննարկել ենք Թուրքիայի և Ռուսաստանի միջև կապերի ամրապնդման, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղում թուրք-ռուսական համատեղ մոնիտորինգի կենտրոնի գործունեությունը:

Այս մասին Telegram-ի իր հաշվում գրել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:

«Հեռախոսազրույցի ընթացքում ես նշեցի, որ Թուրքիան պատրաստ է զգալի ներդրում ունենալ տարածաշրջանում խաղաղության և բարգավաճման ամրապնդման գործում: Մենք ցանկանում ենք Լեռնային Ղարաբաղում պայմաններ ստեղծել, որոնք կապահովեն համատեղ կյանքը՝ առանց որևէ վերահսկողության անհրաժեշտության: Այսպիսով, մենք ամբողջ աշխարհին ցույց կտանք Թուրքիայի և Ռուսաստանի գործընկերության արդյունքները»-նշել է Թուրքիայի նախագահը:

orakarg.com

Պիտակ